Տոռնադո ԱՄՆ-ում. կա 22 զոհ և 40 վիրավոր
Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգում տեղի ունեցած տոռնադոյի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Այս թիվը դեռ վերջնական չէ, քանի որ պարբերաբար տեղեկատվություն է ստացվում նոր տուժածների վերաբերյալ:
Ալաբամայի նահանգապետ Կեյ Այվին արտակարգ դրություն է սահմանել: Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել տուժածներին և զոհերի ընտանիքներին: Նախնական տվյալներով՝ տոռնադոյի հետևանքով վիրավորվել է 40 մարդ: