Անընդհատ մտածում եմ՝ փորձում եմ հասկանալ, դուք գիտակցո՞ւմ եք ձեր խոսքերի իմաստը. Նազիկ Ավդալյանը՝ Ռուբեն Հախվերդյանին
Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուբեն Հախվերդյանի հայտարարությանը՝ կապված արցախաբնակ հայության հետ: Նա մասնավորապես գրել է.
«Ես միշտ չէ, որ արտահայտում եմ իմ կարծիքը ֆեյսբուքում, բայց այս հայտարարության հանդեպ անտարբեր մնալ անհնար էր:
Շատ ցավալի է, սարսափելի, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտել, երբ մտածում ես, որ հայի դեմ էլ պետք է պայքարես ազգդ միասնական պահելու համար:
Պարոն Հախվերդյան Ձեր անձը ձեր երգերի ճիշտ հակադարձությունն է:
Ես անընդհատ մտածում եմ` փորձում եմ հասկանալ, դուք գիտակցո՞ւմ եք ձեր խոսքերի իմաստը: Գիտակցո՞ւմ որ ներքին թշնամանք եք քարոզում:
Չեմ զարմանա, եթե ներողություն խնդրեք և ասեք, ալկոհալի ազդեցության տակ եք եղել:
Բայց առավել ևս չեմ կարող հասկանալ այն զանգվածին, որոնք նորմալ են վերաբերվում ձեր այդ հայտարարություններին, մի բան էլ պաշտպանում են»: