«Բեզպրիդել»․ Նարեկ Մալյանը ենթարկվել է սորոսականների հարձակմանը․ նա կոչ է անում այսօր հավաքվել ԵՊՀ-ի մոտ (տեսանյութ)
Երեկ գիշեր խուլիգանական հարձակում է տեղի ունեցել Նարեկ Մալյանի վրա։ Երևանի պետական համալսարանի արդեն նախկին ուսանող՝ Դավիթ Պետրոսյանը, ով շրջանառվող լուրերի համաձայն նաև ակտիվ սորոսական է, իր ընկերների հետ Ամիրյան փողոցում հարձակվել է Մալյանի վրա: Իսկ ավելի կոնկրետ, նրան փորձել են գցել աղբամանի մեջ և այդ ամենը տեսանկարահանել։ Հարձակվողները վերջնական նպատակակատեին չեն հասել, սակայն երույթն արդեն մտահոգիչ է և «բեզպրիդել»-ի է նմանվում։ Իսկ այս «բեզպրիդելի» պատճառը Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան վերջին լայվերից մեկն է եղել, որտեղ նա մանրամասնորեն ներկայացնում էր, թե ով է Սորոսը, որն է նրա բպատակը, ինչ շահ ունի նա Հայաստանում քաոս ստեղծելով և ովքեր են սորոսականները։
Ըստ երևույթին սա շարժել է սորոսականների զայրույթը և նրանք որոշել են վրեժխընդիր լինել Մալյանից։ Այդ մասին Մալյանը գրել է․
«1, խուլիգանություն
8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։
2. Առևանգման փորձ։
Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ որ տեղ տանել, բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց։ Ոստիկանությունը թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել»,-գրել է Մալյանը և հիշեցրել, որ իր կողմից նախաձեռնվող ակցիաները ուժի մեջ են։
Մալյանը կոչ է անում այսօր՝ մարտի 4-ին, ժամը 13։00-ին բոլորին լինել ԵՊՀ դիմաց։