Փաշինյանի նախաձեռնած երթին իրենց ուսուցիչների հետ աշակերտներ են ներգրավվել անգամ մարզերից
Պարզվում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած երթին երեկ իրենց ուսուցիչների հետ աշակերտներ են ներգրավվել ինչպես մարզերից, այնպես էլ երևանյան դպրոցներից։ Նրանց բերել են ավտոբուսներով։
Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի բոլոր հատվածներում կարելի էր նկատել դպրոցականների ու ուսուցիչների խմբերի, ովքեր հավաքվել էին սահմանված ժամին երթին մասնակցելու համար։
Այս մասին գրել է Արմեն Մանուկյանը՝ ֆեյսբուքյան իր էջում