Զլատան Իբրահիմովիչը՝ «Լոս-Անջելես Գելեքսի»-ի ավագ
«Լոս-Անջելես Գելեքսի»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է թիմի ավագ։ Այդ մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից:
Շվեդ հարձակվողը նախորդ տարի գարնանը տեղափոխվեց ամերիկյան ակումբ և կարճ ժամանակ անց կարողացավ դառնալ այդ երկրի առաջնության գլխավոր աստղերից մեկը։
Ընդգծենք, որ դեռ ձմռանը խոսվում էր այն մասին, որ Զլատանը կվերադառնա իր նախկին ակումբ՝ «Միլան», սակայն նա չցանկացավ հեռանալ ԱՄՆ-ից։