ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ դերասանուհի Քեթրին Հելմոնդը
89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Քեթրին Հելմոնդը։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Կինոյի և թատրոնի հայտնի դերասանուհին, ով ավելի քան 50 տարի աշխատել է Հոլիվուդում, մահացել է Լոս-Անջելես քաղաքում։ Ըստ մի շարք ամերիկյան կայքերի՝ դերասանուհին մահացել է հայտնի Ալցգեյմերի հիվանդությունից։
Քեթրին Հելմոնդը խաղացել է մի շարք հայտնի ֆիլմերում։ Նա երկար ժամանակ եղել է ամերիկյան թատրոնի անկրկնելի աստղը։