«Յուվենտուս»-ի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կգլխավորի իտալական մեկ այլ ակումբ
«Յուվենտուս»-ի մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այս ամռանը կհեռանա Թուրինից։ Իտալացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում նաև՝ Միլանի «Ինտեր»-ը։ Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Նշվում է, որ եթե Ժոզե Մոուրինյուի հետ բանակցություններն անհարթ ընթանան, ապա միլանյան ակումբը կփորձի թիմ հրավիրել Ալեգրիին։
Ընդգծենք, որ Ալեգրին տարիներ առաջ գլխավորել է նաև «Միլան»-ը։