Այս շաբաթ հակառակորդը 2 անգամ ավելի շատ է կրակել, քան նախորդ շաբաթ. իրադրությունն առաջնագծում
Փետրվարի 24-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց: Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
«ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,-ասված է հաղորդագրությունում:
Նկատենք, որ նախորդ շաբաթվա համեմատ կրակոցները կրկնակի ավելացել են. նախորդ շաբաթ հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր ավելի քան 1500 կրակոց: