«Հրապարակ». «Իմ քայլը» նոր գրասենյակ ունի. «ՀՀԿ-ի գրասենյակի վրա աչք չունենք», բայց երբեք չեն ասում «երբեք»
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանին հարցրեցինք․
Պարոն Սիմոնյան, ձեր կուսակցության գրասենյակը վարձակալվա՞ծ է, թե՞ «Իմ քայլի» սեփականությունն է։
«Վարձակալված է»:
Մեծ` «չաղ-ուրախ-բախտավոր» գրասենյա՞կ։
«Համենայնդեպս, փոքր լինել չի կարող, որովհետեւ ունենք 88 պատգամավոր, վարչության 13 անդամ․․․»:
Արդեն վարձակալե՞լ եք։
«Ենթադրում եմ` այո, աչքի տակ գրասենյակ կար»:
Դուք մոտիկ եք, չէ՞, պարոն Վանեցյանի հետ:
«Այո, շատ վաղուցվանից` մինչ այս քաղաքական զարգացումները»:
Իսկ որտե՞ղ է նստում պարոն Վանեցյանի ղեկավարած Ֆուտբոլի ֆեդերացիան։
«Ֆեդերացիայի շենքում»:
Ոչ` ՀՀՇ-ի նախկին շենքում, հնարավո՞ր է աչքներդ ՀՀԿ-ի գրասենյակի վրա է, եւ մի գեղեցիկ օր…
«ՀՀԿ-ի կամ որեւէ մեկի գրասենյակի վրա մենք աչք չունենք»: Քաղաքականության մեջ երբեք չեն ասում «երբեք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում