«Իսլամական պետությունը Սիրիայում պարտություն է կրել». Հեյր Պետերսեն
ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատարի խոսքերով «Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայում պարտություն է կրել, սակայն հնարավոր է, որ ահաբեկչական խմավորումը կրկին կհզորանա:
Սիրիայի հարցերով հատուկ հանձնակատար Հեյր Պետերսենը ՄԱԿ-ում ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել է. ««Իսլամական պետություն» խմբավորումը գրեթե 100 %-ով կորցրել է իր ազդեցության տակ գտնվող տարածքները, սակայն հնարավոր է, որ ապագայում այն նոր թափ հավաքի և փորձի հետ բերել կորցրածը»:
Պետերսենի կարծիքով, որպեսզի դա տեղի չունենա, պետք է Սիրիայի համար մտահոգ բոլոր երկրները ընդհանուր հայտարարի գան՝ տարածշրջանում կայունություն ապահովելու համար: