Լուկաշենկոն համաձայն է, որ ռուբլին դառնա Բելառուսի դրամական միավորը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ համաձայն է Ռուսաստանի հետ միասնական դրամական միավոր ունենալ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Միասնական դրամական միավոր ունենալու հարցը տևական ժամանակ է քննարկվում էր, սակայն Բելառուսը համաձայն չէր, որ դա ռուսական ռուբլին լինի: Հիմա Լուկաշենկոն փոխել է մտադրությունը և իր հավանությունն է տվել ռուբլին՝ որպես միասնական դրամական միավոր սահմանելուն:
Լուկաշենկոն հավելել է, որ հիմա բելառուսները ցանկանում են Ռուսաստանի հետ լինել, սակայն «ապրել իրենց բնակարանում»: