«Եթե հարմար լինի՝ կմասնակցեմ»․ Ծառուկյանը՝ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասին
Կմիանա՞ «Բարգավաճ Հայստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վարչապետի կազմակերպած մարտիմեկյան երթին, թե՞ ոչ, առայժմ նա հստակ չի կարող ասել․ եթե հարմար լինի՝ գուցե կմիանա։ Իսկ մինչ այդ կուսակիցների հետ Գագիկ Ծառուկյանը սովորության համաձայն, Մյասնիկյան արձանի մոտ, հարգանքի տուրք մատուցեց Մարտի 1-ին զոհվածների հիշատակին։
«Մարտի 1-ը ցավ է բոլորի, ամբողջ հայ ժողովրդի համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծառուկյանը։
Հարցին, թե ԲՀԿ-ականները կմասնակցե՞ն երեկոյան երթին, Ծառուկյանը պատասխանեց, որ բոլոր ցանկացողներն էլ կարող են մասնակցել։
«Հարգելի լրագրողներ, մի քաղաքականացրեք, բոլորի համար ազատ է, բոլորն էլ կարող են մասնակցել՝ պատգամավորները, ժողովուրդն էլ, «Բարգավաճ Հայսստան» կուսակցության անդամներն էլ իրենց ցանկությամբ կարող են մասնակցել, ինչպես կհարմարացնեն»,- ասաց նա։
Գագիկ Ծառուկյանին զայրացրեց լրագրողի հարցը, թե Մարտի 1-ի գործի շրջանակում վկայի կարգավիճակով շատ հայտնի դեմքեր են հարցաքննվել, իրեն հարցաքննե՞լ են․
«Անհարմար չես զգո՞ւմ, ինչքան կարելի է բացատրել, որ դրա հետ Ծառուկյանը կապ չի ունեցել: Ինչի՞ համար ինձ հարցաքննեն: Ծառուկյանը մաքուր ա, բյուրեղ ա, ձեր շանտաժները չի կարա ազդի Ծառուկյանի վրա»։