Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք. Արթուր Վանեցյան (տեսանյութ)
Ծրագիրը, որն անվանում ենք վերաբնակեցման ծրագիր, օբյեկտիվ գնահատականներով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու: Այդ մասին Հադրութ այցի ժամանակ նշել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Այն խոսքերը, արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են այն թեման, որ հեղերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու և այլն, այդ ծրագրի իրականացման արդյունքում մենք ուղերձ ենք տալու ողջ հայ ժողովրդին և աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր բնակավայրերը»,- ասաց Վանեցյանը՝ անդրադառնալով նոր բնակավայրի կառուցմանը:
Մանրամասները՝ Արցախ TV-ի ռեպորտաժում