Միասնությունից խոսում է մի մարդ, ով Հայաստանը բաժանեց «պուպուշների» և «բոբոների». Շարմազանով (տեսանյութ)
Միասնությունն Աստծուց է, բաժանումները՝ չարից: Բոլոր բաժանումները չարից են: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ եղել ենք միասնական, եղել է իրական համերաշխություն և միասնություն, մենք հաղթել ենք, երբ մեր սեփական հայրենիքում մեր սեփական եղբայրների և քույրերի մեջ փնտրել ենք թշնամիներ, ներքին թշնամիներ ու հակառակորդներ, բաժանվել սևերի և սպիտակների, մենք պարտվել ենք: Պատմությունից դասեր քաղելը կարևոր է, կրկնակի կարևոր է պատմությունից ճիշտ դասեր քաղելը»,- ասաց նա:
Շարմազանովն անդրադարձավ վարչապետի՝ Նոր Ջուղայում ունեցած ելույթին և նշեց, որ միասնության մասին խոսեց մի մարդ, ով ընդդիմադիր լինելու ժամանակ տարիներ շարունակ ատելություն է սահմանել. «Միասնությունից խոսում էր մի մարդ, որ արդեն պետության ղեկավարի պաշտոնում Հայաստանը բաժանեց հանրապետականների և հակահանրապետականների, լավերի և վատերի, «պուպուշների» և «բոբոների», դավաճանների և ընտրյալների, մարգարեների և ուրացողների»,- նշել է Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում