«Փաստ». Հետքայլ ու ապտակ. որոշել են սահմանափակել ՏԻՄ լիազորությունները
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ է ներկայացվելու ՏԻՄ լիազորությունները էականորեն սահմանափակող օրենսդրական նախաձեռնություն: Նման նախաձեռնության համար առիթ է հանդիսացել վերջին ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների ձախողումը, որը աղերսներ չունի համապետական ընտրություններում արձանագրած շռնդալից հաջողության հետ:
Իսկ, օրինակ, Ուրցաձորի մերժված, հետո օրինական ընտրություններում կրկին հաղթած գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանի «դասը» հասկանալի ու ուսուցողական էր իշխանությունների համար:
Մեր աղբյուրի պնդմամբ, ՔՊ-ական մարզպետներից մեկն օրերս խոստովանել է, որ նոր օրինագծի հիմնական նպատակը ՏԻՄ ղեկավարների լիազորությունների կրճատումն է՝ միաժամանակ ցավ հայտնելով, որ ներկայիս օենսդրությամբ սահմանափակումներ կան, եւ մարզպետը չի կարող միջամտել ՏԻՄ աշխատանքներին:
Սակայն այս հարցի շուրջ կարծիքները միանման չեն. հենց կառավարությունում կան մարդիկ, որոնք վստահ են, որ նման օրինագիծը հետքայլ է եւ ուղղակի ապտակ ՏԻՄ համակարգին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում