Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն ՔոչարյանԽմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (տեսանյութ)
Մեր գազատարը, մեր ինտերնետի լարը, ամեն ինչը լինելու է իրենց ձեռքում, Ալիևը Բաքվից որոշելու է` մենք տաք ջուր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ. քաղաքագիտության դոկտոր
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է նվազեցնել բյուջե մուծած հարկերի չափըՁեր դեմ հայց հարուցվելու դեպքում դիմեք Ինձ. բոլորիդ անվճար իրավական պաշտպանությունը երաշխավորում եմ. փաստաբանը` ակցիաների ձերբակալված մասնակիցներինԹուրքական հետախուզական ծառայությունները լայնածավալ գործողություններ են սկսելՏավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնումԵթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու․ Վարուժան ԳեղամյանՈստիկանները Բագրատաշենի ճանապարհից քաղաքացիների են բերման ենթարկել (տեսանյութ)
Վազող տողեր

«Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ դա իմ ժողովուրդը չէ»․ Փոստանջյանը՝ Մարտի 1-ի դեպքերից մանրամասներ է հայտնել (տեսանյութ)

Մարտի 1-ին պետք է տրվի և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական, այս պահին մենք չունենք ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ին կայանալիք երթին։ 

Զարուհի Փոստանջյանի գնահատմամբ՝ երթն ինքնանպատակ է, քանի որ միայն Միասնիկյանի արձանի մոտ գնալ կամ մոմավառություն անել, անիմաստ է։ Նրա խոսքով՝ եթե ցանկություն կա հարգելու Մարտի 1-ի զոհերի հիշատակը, ապա ավելի նպատակահարմար է հուշարձան կառուցել նրանց համար, և նաև նոր սերնդին ներկայացվի, թե ինչ է եղել այդ օրը Երևանի փողոցներում։

Իսկ այս դեպքում, ըստ Զարուհի Փոստանջյանի, մեր ազգի ողբերգությունն օգտագործվում է քաղաքական նպատակների համար։

«Մենք դա ենք հիմա տեսնում։ Այդ միջոցառումները սպասարկում են նեղ քաղաքական նպատակներ՝ նեղ խմբակի կողմից»,- ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նա նկատում է, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոստացավ, իսկ ավելի ուշ, արդեն հրապարակում «բղավեց», թե Մարտի 1-ը բացահայտված է, սակայն, Փաստանջյանը ցավով է նկատում, որ դա միայն Փաշինյանի ցանկությունն է, իսկ նրա կողմից արված հայտարարությունը կեղծիք է։

«Ցավում եմ, որ լուրջ գործով զբաղվելու փոխարեն մեզ նորից փորձում են շեղել իրական խնդիրներից։ Ու եթե խոսում ենք Մարտի 1-ից, ապա պետք է այդ գործում ներգրավել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ևս մասնակից է եղել ծրագրին, այն ծրագրին, ըստ որի՝ նախատեսվել են նաև զոհեր»,- ասում է Փաստանջյանն ու հիշեցնում 2008 թվականին՝ հունվարի 22-ին, բազմամարդ հավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, որի ժամանակ նա շեղվելով իր տեքստից, արտասանել է Չարենցի «Մահվան տեսիլը»։

Զարուհի Փոստանջյանը նկատում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խնդիրն իշխանափոխությունը չէր, քանի որ երբ նրան ընձեռվել էր այդ պահը, նա ժողովրդին տուն է ուղարկել։

Փոստանջյանը հիշում է, թե ինչպես է արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց առաջարկին, երբ նրանք ցանկացել են ապահովել նրա անվտանգ տեղաշարժը։

«Նա չասաց, որ ինքն անվտանգության կամ տեղաշարժի հետ կապված խնդիր ունի, նա բարձրացրեց ձեռքը ու մատը թափ թալով ասաց՝ դա ինքնաբուխ հավաք է, մեր շտաբն այս պահին չի գործում, մեր շտաբն իմ տանից դուրս գալու մասին այս պահին չի խոսել, և դա էլ իմ ժողովուրդը չէ»,-ասաց Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ Մարտի 1-ի առավոտյան արդեն, ըստ ծրագրի առաջին զոհն էր լինելու, և դա լինելու էր ոստիկան, ում Արմեն Մարտիրոսյանը, սակայն իր մարմնով պահեց, և այդ զոհը չստացվեց։

Մանրամասները՝ տեսանյութում