Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպումը ձախողված էր. ամերիկյան մամուլ
Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպման ժամանակ երկու կողմերն ընդհանուր համաձայնության չեն եկել: Այդ մասին տեղեկանում ենք TACC գործակալությունից, որն էլ հղում է անում Սպիտակ տանը:
Հանոյի գագաթնաժողովում հանդիպել են երկու երկրի առաջնորդները:
Ըստ ծրագրի արդեն այսօր կողմերը պետք է հանդիպեին աշխատանքային ճաշկերույթի ժամանակ, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ Թրամփն ու Կիմ Չեն Ընն այսօր ժամանակից շուտ են հեռացել գագաթնաժողովի վայրից:
Ընդգծենք, որ ըստ ամերիկյան կայքերի` այս հանդիպումը ձախողված է եղել: