Ռաֆայել Վարանի վնասված ծունկը (ֆոտո)
Երեկ Մադրիդի «Ռեալ»-ը 0-3 հաշվով պարտվեց կատալոնական «Բարսելոնա»-ին: Հանդիպումը վատագույնը ստացվեց մադրիդյան թիմի ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի համար, քանի որ նա դարձավ ինքնագոլի հեղինակ:
Վարանն ինքնագոլի դրվագում ստացավ նաև ծանր վնասվածք:
Դեռևս հայտնի չէ, թե ինչքան բաց կթողնի ֆրանսիացին ու ինչ աստիճանի է նրա վնասվածքը:
Իսպանական մի շարք կայքեր գրեցին, որ Վարանը բաց կթողնի 2-3 շաբաթ: