Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել
Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել: Այդ մասին տեղեկանում ենք իտալական սպորտային պարբերականներից:
Ըստ կայքերի՝ Ռոնալդուն վնասել է ոտքը և ամենայն հավանականությամբ չի մասնակցի առաջիկա տուրում կայանալիք «Նապոլի»-ի դեմ հանդիպմանը:
Ընդգծենք, որ նեապոլյան ակումբի դեմ հանդիպումը կարևոր է, քանի որ կապույտները միակն են, ովքեր կարող են ձեռնոց նետել թուրինցիներին չեմպիոնական մրցավազքում: