Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում
Հեղինակավոր Goal.com կայքը Մխիթարյանին ընդգրկել է ԱՊԼ-ի շաբաթվա խորհրդանշական հավաքականում: Այդ մասին տեղեկանում ենք անգլիական սպորտային պարբերականներից:
Երեկ երեկոյան «Բորնմութ»-ի հետ կայացած խաղում Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցումների հեղինակ:
Իսկ արդեն օրեր առաջ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղում Մխիթարյանը նույնպես դարձել էր գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Ընդգծենք, որ Հենրիխը վերջերս է ապաքինվել վնասվածքից: