Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասինՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի դեմ. ՊուտինՆիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին․ ռևանշն անխուսափելի է․ ՊՆ նախկին փոխնախարար «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին. «Ժողովուրդ»Պրեմիերա․ «Նեմրա» - «The Fool Moon» Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»Սպասվում է առանց տեղումների եղանակՓաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրեն հանդուրժում է. «Հրապարակ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». տնտեսագետ․ «Փաստ»Սիլվա Համբարձումյանը Հայկ Սարգսյանի եւ ԴԱՀԿ պետի դեմ հաղորդում է ներկայացրել. «Հրապարակը»Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Իշխանությունների ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան. «Հրապարակ»ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ»Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»ՀՀ որոշ հատվածներում բուք, ձյուն և մառախուղ է․ կան փակ ճանապարհներԻնչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ «Հրապարակ»Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն ՀՀԿ-ն նախատեսում է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել Եկեղեցու հետ ԱՄՆ-ն այլընտրանք է առաջարկել Իսրայելին, սակայն Իսրայելը մերժել է այնԽղճի, համոզմունքի ու արժեքների պատանդ է Աշոտյանը, վաճառվող Հայրենիքի մի արարը․ պատգամավոր Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել Փարիզ գործուղելու մասին Ես չէի ցանկանում հեռանալ․ Մեսսին՝ Բարսելոնայից ՊՍԺ տեղափոխության մասին ԱՄՆ-ն իր հայտարարություններով ուշադրությունը շեղում է «Կրոկուսի» ահաբեկչությունից․ Պեսկով Սերբիային ծանր օրեր են սպասվում, Սերբիան կհաղթի. Ալեքսանդր ՎուչիչԱվելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելուն
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ արդեն համաձայնեցված սկզբունքներով կնքել խաղաղության պայմանագիր
ԱԳՆ արձագանքը՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ ադրբեջանական կողմի դժգոհությանը 15-օրյա ժամկետում վճարման դեպքում 30 % բոնուսը կգործի ապրիլի 5-ից կատարված իրավախախտումների դեպքում ԱԳՆ-ից պարզաբանում են՝ ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմը ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ ԵՄ առաքելությունը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում․ Ալեն Սիմոնյան Ոսկեպար․ ճշմարտությունը՝ 1984թ․ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման մասին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնի գյուղում․ թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է. Անդրեյ Տերեխով Հայ-ռուսական համաձայնությամբ՝ Ներքին Ոսկեպարն ու Բաղանիս-Այրումը ճանաչվել են ՀՀ տարածքներ «Միասին» շարժումը Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաներ կանցկացնի Ազգային ժողովի մոտ Իսրայելում հայտարարել են, որ Գազայի հատվածը ղեկավարվելու է տեղական այլընտրանքային իշխանությունների կողմից«Կրոկուսի» ահաբեկչությունից հետո նույնականացվել է 84 դի, այդ թվում՝ 9-16 տարեկան 5 երեխա Նիկոլը 2021-ին Ոսկեպարում ասում էր «ամեն ինչ ձեր սրտով է լինելու», հիմա ի՞նչ, իրենց սրտո՞վ է (տեսանյութ) ՔԿԾ նորանշանակ գլխավոր քարտուղարը հավաստիացրել է՝ համակարգային խնդիրները կլուծվեն Եթե Փարիզին հետաքրքրեր ՀՀ-ի և Ադրբեջանի ճակատագիրը, չէր խանգարի պայմանավորվածությունների կատարմանը (տեսանյութ) Խուսափե՛ք խաբեության զոհ դառնալ․ ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է Ուզո՞ւմ եք քոչվոր դառնալ` դարձեք, ամեն ինչ Երևանում է որոշվում, պիտի ոտքի կանգնենք, պայքարենք (տեսանյութ)
Քաղաքականություն

Ինչ դրամա է տեղի ունեցել Մարության Հայկի հոգում, որ որոշել է հրաժարական տալ

«168 ժամ»-ը գրել է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ցանկացել է հրաժարական տալ դեռ երկու շաբաթ առաջ, սակայն Նիկոլ Փաշինյանը հորդորել է նրան ևս մի քանի ամիս պաշտոնավարել, քանի որ փաստացի չունի մեկը Երևանի ավագանիում իր կուսակցության ներկայացրած խմբակցությունում, ով կկարողանա փոխարինել նրան, քանի որ գործող օրենսդրության համաձայն՝ ավագանին իր միջից է ընտրելու նոր քաղաքապետին, իսկ կոնկրետ դեպքում նիկոլական ավագանիներն են իրենց միջից ընտրելու, թե ով է լինելու հաջորդ քաղաքապետը։

Երբ դեռ նոր նոր էին մեկնարկելու Երևանի ավագանու նոր ընտրությունների հետ կապված գործընթացները, հիմնականում երկու ֆավորիտ կար՝ Մարության Հայկը և Սիմոնյան Ալենը։ Իհարկե, այլ անուններ էլ շրջանառվում էին, բայց բոլորն էին հասկանում, որ երկուսն են ֆավորիտ։ Այն ժամանակ բոլորը, ովքեր համակրում էին նոր իշխանություններին, միաբերան արդարացնում էին Փաշինյանի ընտրությունը, համեմատություններ անցկացնում Հայկ Մարությանի և, ասենք, Ռոնալդ Ռեյգանի կամ Առնոլդ Շվարցենեգերի միջև։

Քաղաքական առումով Փաշինյանը բավական ճիշտ մարդու էր ընտրել, հասարակության կողմից սիրված մարդ, արվեստի բնագավառի մարդ և այլն, ով նաև որպես շոու բիզնեսի հիմնական խաղացողներից մեկը, վատ չէր կարողանում ինքնադրսևորվել նաև ֆինանսական ու տնտեսական առումով։

Փաշինյանը, սակայն, մոռացել էր մի քանի նուրբ հարց, իսկ Մարությանն էլ իր հերթին չէր հաշվարկել մի քանի հանգամանք։

Նախ Փաշինյանը չէր հաշվարկել, որ, ասենք, ֆիլմ նկարելու համար դերասանական կազմի կամ մյուս մասնակիցների հետ խոսել-պայմանավորվելը, տեխնիկայի հարց լուծելը լրիվ այլ ոլորտ է, իսկ քաղաքային տնտեսության կազմակերպումն ու կառավարումը, հատկապես երբ այդ տնտեսությունում չափազանց շատ են խնդիրները, լրիվ այլ։ Բացի այդ, Փաշինյանը չէր հաշվարկել երևի, որ մարդը, ով իր բնույթով է արտիստ, չի կարողանա երկար դիմանալ քաղաքականության մեջ կամ ավելի կոնկրետ՝ համայնքային տնտեսության կառավարչի դերում։ Արտիստի համար երկու տարբերակ կա՝ կա′մ մեռնել որպես արտիստ և դառնալ չինովնիկ, կա′մ դուրս գալ խաղից։

Մարությանն էլ երևի հաշվի չէր առել, որ դառնալով Երևանի քաղաքապետ Փաշինյանի քաղաքական ուժի և նրա անձնական ռեյտինգի հաշվին, ինքը պարզապես լինելու է այդ նույն թիմի ու նրա առաջնորդի խամաճիկը, միշտ գտնվելու է նրանց ստվերում ու եթե գա այն օրը, երբ այդ թիմի նավը սկսի խորտակվել, ինքն էլ նրանց հետ, մեղմ ասած, գնալու է «փուռը», կամ համալրելու է քաղաքական խորդանոցում հանգրվանածների ցանկը։

Այս ամենը կարծես թե կամաց-կամաց սկսում են երկուստեք հասկանալ։

Այն, որ Փաշինյանը զայրանում ու «ձգում» է իր թիմի ֆեյսբուքյան կուրատորների ականջները, որովհետև հնարավոր չէ պահել ֆեյսբուքյան բաստիոնները, քննադատությունը շատացել է, ընդ որում՝ արդեն առարկայական, պահանջատիրական և այլն, չի կարող Մարության Հայկին, արտիստին, PR-ից հասկացողին չհուշել, որ ինչ-որ բան է փոխվում հասարակության մեջ, կապ չունի՝ դանդաղ է այն համեմատաբար, սակայն շատ խորքային է։ Ու նավի տախտակների գերբեռնվածության պատճառով չափազանց ճկվածությունից չարագույժ ճռճռոցի ձայներն արդեն նրան թեթև հասնել են սկսել։ Ու երևի հասկացել է, որ ճիշտ ժամանակն է փրկօղակ ու նավակ վերցնել ու դուրս նետվել նավից։

Հատկապես երբ խոցվում է զուտ արտիստիկ խառնվածքը, քանի որ թուքումուրն ստանում է իր երեկվա հանդիսատեսից, որն այսօր իր ղեկավարած քաղաքի հպարտ ու պահանջատեր քաղաքացին է, իսկ օվացիաները վայելում է ոչ թե ինքը, այլ նա, ում ստվերից ոչ մի կերպ ազատվել չի կարողանում։

Հոգեբանորեն շատ հասկանալի է, թե ինչ դրամա է տեղի ունեցել Մարության Հայկի հոգում, որ նման քայլի է որոշել գնալ, անկախ այն հանգամանքից, որ նրա խոսնակը հերքում է այդ լուրը։

NEWSPRESS.am