Ուկրաինական խմբերը չեն ցանկանում մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին
Ուկրաինական Kazka խումբը, որը Ուկրաինայում անցկացված «Եվրատեսիլ 2019» մրցույթի նախնական փուլում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականը, հրաժարվել է ներկայացնել Ուկրաինան Իսրայելում:
Ի սկզբանե Ուկրաինան պետք է ներկայացներ երգչուհի Maruv-ը, ով ազգային մրցույթում առաջին տեղն էր զբաղեցրել, սակայն ուկրաինական հանրային հեռուստաընկերության հետ կապված տարաձայնությունների պատճառով նա հրաժարվել էր մեկնել «Եվրատեսիլ» երգի մրցույթին:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Freedom-jazz խումբը ևս հրաժարվել էր մեկնել մրցույթին: