Ճապոնիայում ծնվել է 268 գրամանոց երեխա
Ճապոնիայի ծննդատներից մեկից դուրս են գրել 268 գրամ քաշով ծնված նորածնին:
Դա տասն անգամ ավելի քիչ է, քան միջին վիճակագրական նորածնի քաշը: Երեխան ծնվել էր նախորդ տարվա օգոստոսին և այս ողջ ընթացքում բժիշկների հսկողության տակ էր գտնվում:
Երեխայի մոր ներարգանդային խնդրի պատճառով, երեխան չէր աճում, և բժիշկները որոշել էին 24 շաբաթական հղիության ժամանակ կեսարյան հատում կատարել: Ժամանակի ընթացքում, հատուկ պայմաններում երեխան սկսել է աճել և քաշ հավաքել:
Այս նորածինը համարվում է ամենափոքր քաշով ծնված երեխան, ով ողջ է մնացել: