Պակիստանը ոչնչացրել է հնդկական 2 ռազմական օդանավ
Պակիստանը հայտարարել է երկու հնդկական ռազմական օդանավի կործանման մասին: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Ըստ պաշտոնական Պակիստանի հայտարարության՝ դա պատասխանն է այն բանի, որ հնդկական օդանավերը ներխուժել են իրենց օդային տարածք: Մեկ հնդիկ օդաչու ձերբակալվել է, ևս երկուսը գտնվում են խոցված օդանավի տարածքում:
Նախօրեին Հնդկաստանը հայտարարել էր, որ ավիահարվածներ է հասցրել Քաշմիրում տեղակայված գրոհայինների ուղղությամբ: 1971 թվականից ի վեր սա առաջին ավիահարվածներն են այդ ուղղությամբ: Հնդկաստանը դեռևս պաշտոնական որևէ հայտարարություն չի արել միջադեպի կապակցությամբ: