Ավարտվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի առաջարկ են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն միջնորդությունը մերժվել է:
«Դատաքննությունը ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,- ասաց Արսեն Մկրտչյանը: