Մարսելոն կտեղափոխվի «Յուվենտուս»
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն այս ամռանը կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»:
Այս մասին խոսել է նաև հոլանդական «Այաքս»-ի պաշտպան Նիկոլաս Տալյաֆիկոյի գործակալը: Գործակալի խոսքերը պատահական չեն, քանի որ իսպանական Գրանդը ցանկանում է գնել նրան և հավանաբար, քննարկման ժամանակ ակնարկել են, որ բրազիլացի Մարսելոն գնալու է Իտալիա:
Ընդգծենք, որ դեռ ամռանն էին ցանկանում իտալական ակումբի ղեկավարները գնել բրազիլացուն, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ գործարքը չստացվեց: