Ժոզե Մոուրինյուն ակնարկել է, որ պատրաստ է գլխավորել իտալական ակումբը
Արդեն երկար ժամանակ է, որ իտալական սպորտային կայքերը խոսում են այն մասին, որ Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել իտալական «Ինտեր»-ը:
Այս խոսակցությունները դարձան հավաստի, քանի որ երեկ իր հարցազրույցում Մոուրինյուն ակնարկեց իտալական ակումբի մասին:
Նա մասնավորապես նշել է, որ կգլխավորի այնպիսի ակումբ, որտեղ կլինի պատրաստակամ խումբ և իր թիմի անդամները կկիսեն ժոզեի գաղափարները:
Այս ամենից հետո Մոուրինյուն հավելել է, որ այդպիսի հատկանիշներ ունեցող թիմն այս պահին «Ինտերն»-է:
Ընդգծենք, որ միլանյան ակումբը դժգոհ է իր մարզչից և ցանկանում է փոխարինել նրան: