Ամազոնի անտառում կետի մարմին է հայտնաբերվել
Բրազիլական Ամազոնի անտառներում հսկա կետի մարմին է հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Հայտնաբերված մարմնից մինչ ջրային տարածք ընկած է շուրջ 15 մետր է: Հսկա կետի մարմինը հայտնաբերած գիտնականները չեն կարող բացատրել, թե ինչպես է կենդանին ջրից այդքան հեռու հայտնվել:
Նախնական տվյալներով` կետn օվկիանոսում արդեն սատկած է եղել, երբ հսկա ալիքը կենդանու մարմինը ջրից դուրս է նետել: Սակայն դեռ հայտնի չէ, թե ինչից է սատկել կետը:
Կենդանու մարմինը հենց տեղում է ուսումնասիրվում, քանի որ հնարավոր չէ այն տեղափոխել այլ վայր: