Ավստրալիայում կարդինալը մեղավոր է ճանաչվել երեխաների բռնաբարության մեջ
Ավստրալիայում կարդինալ Ջորջ Պելը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Այսպիսով նա դարձավ առաջին բարձրաստիճան հոգևոր սպասավորը, ով դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
1996 թվականին կարդինալը Մելբուրնի եկեղեցում սեռական բնույթի գործողություններ է կատարել հոգևոր երգչախմբում երգող երկու տղաների հանդեպ: Ինքը կարդինալ Պելը, իր մեղքը չի ճանաչել: 77-ամյա կարդինալի մեղադրական վճիռը կկայացվի հինգշաբթի օրը: