Չուպա-չուպս, կարճ ու կարմիր մազեր․ Քիմ Քարդաշյանի նոր կերպարը դարձյալ քննարկվում է (ֆոտո)
38-ամյա Քիմ Քարդաշյանը չի զլանում ապշեցնել իր երկպագուներին։ Ռեալիթի շոուների աստղը սիրում է կատարել էքսպերիմենտներ։ Այս անգամ Քարդաշյանը որոշել է փոխել մազերի գույնը։
Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։ Քիմը մազերը ներկել է կարմիր գույն։ Տպավորություն է, որ աստղը ցանկանում է, որ երկրպագուներն իրեն տեսնեն տարբեր կերպարներով։
Ներկելուց բացի Քիմը կտրել է նաև իր երկար մազերը և լուսանկար հրապարակել համացանցում։