Թրամփը հաստատել է, որ կհանդիպի Կիմ Չեն Ընի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատրաստվում է դեմ առ դեմ հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին՝ փետրվարի 27-ից 28-ը Հանոեում սպասվելիք գագաթնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Թրամփը հայտարարությունն արել է Սպիտակ Տանը տեղի ունեցած ամենամյա քաղաքապետների հետ հանդիպման ժամանակ:
Թրամփը հավելել է, որ իր և Կիմ Չեն Ընի հարաբերությունները շատ լավ են և ինքը լավ է տրամադրված վերջինիս նկատմամբ:
Նախագահ Թրամփը, սակայն, նշել է, որ դեռ չգիտի, թե ինչ է իրեն սպասվում Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը և հավելել, որ քանի դեռ Հյուսիսային Կորեան միջուկային և հրթիռային փորձարկումներ չի իրականացնում, ինքը շատ երջանիկ է: