Զավեշտ ու ողբերգություն. Բանգլադեշում փորձել են ինքնաթիռ առևանգել
Նոր մանրամասներ են հայտնվել Բանգլադեշում՝ Biman Bangladesh ընկերությանը պատկանող օդանավում տեղի ունեցածի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դաքայից Դուբայ ուղևորվող օդանավը, որտեղ 143 ուղևոր կար, թռիչքից 40 րոպե անց հարկադիր վայրէջք է կատարել Չիտագոնտա օդանավակայանում այն բանից հետո, երբ անհայտ անձը ատրճանակով սպառնացել է ուղևորներին և փորձել առևանգել ինքնաթիռը:
Հանցագործը փորձել է օդաչուների խուց մտնել և պահանջել, որ ուղիղ կապով կապվեն Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինի հետ: Ոստիկանները փորձել են հանգստացնել հանցագործին, սակայն վերջինս էլ ավելի ագրեսիվ է դարձել:
Հատուկ գործողության արդյունքում հանցագործը հրազենային վիրավորում է ստացել, որի հետևանքով մահացել է: Ավելի ուշ պարզվել է, որ զենքը, որը կրում էր հանցագործը, խաղալիք է եղել: