ԱԺ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա. Ալեն Սիմոնյանի գրառումը
«Բարի ճանապարհ to Moscow»: Այսպիսի գրառում է թողել Ֆեյսբուքյան իր էջում ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկար:
Հիշեցնենք, որ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա է մեկնել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը:
Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ Բեղլոյանը: