Ողբերգական դեպք Երևանում. «Սբ. Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 9-ամյա տղայի դի. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 15:10-ի սահմաններում, «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 9-ամյա Հայկ Ե.-ն է, ում մահացած վիճակում տան սենյակում հայտնաբերել է եղբայրը:
Նախնական տեղեկություններով, երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի արդյունքում մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: