«Ինտեր»-ը նոր պայմանագիր է առաջարկել Մաուրո Իկարդիին
Իտալական «Ինտեր»-ը նոր պայմանագիր է առաջարկել Մաուրո Իկարդիին։ Այդ մասին տեղեկացնում են իտալական սպորտային պարբերականները:
Դեռ ամիսներ առաջ նորից քննարկվում էր պայմանագրի հարցը, սակայն թիմն ու Իկարդին համաձայնության չեկան։ Օրեր առաջ էլ, երբ թիմը զրկեց Իկարդիին ավագի թևկապից, ակտիվորեն խոսվում էր, որ արգենտինացին ամռանը կլքի ակումբը։
Այս տեղեկությունից հետո պարզ է դառնում, որ առաջին քայլն անում է թիմը ու փորձում ամեն կերպ պահել իր կազմում Մաուրո Իկարդիին։
Ընդգծենք, որ ըստ տեղեկությունների՝ նոր պայմանագրով ֆուտբոլիստը տարեկան կստանա 6,5 միլիոն եվրո։