«Թույլ տվեք նման էմոցիոնալ գնահատականներ չտալ». Հակոբ Արշակյանը՝ «Հյուսիս- հարավ» ծրագրի չարաշահումների մասին
«Հայտարարել ենք, որ «Հյուսիս- հարավ» ծրագիրը հարավային ուղղությամբ ենք շեշտադրումներ անելու՝ անում ենք»: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելոլով, որ խոսքը Սիսիան-Քաջարան թունելի մասին է :
Անդրադառնալով չարաշահումներին, որոնց մասին երկար ժամանակ խոսվել է, նախարարը նկատեց, որ այս պահին այդ մասին չարժե խոսել:
«Թույլ տվեք նման էմոցիոնալ գնահատակններ չտալ: Գնահատականները արդեն տրվել են և՛ քննչական կոմիտեի կողմից, և՛ մեր կողմից, կարծում եմ արդեն պետք է խոսենք ծրագրի զարգացման և հետագա կառուցման մասին»,- ասաց նախարար Արշակյանը։
Չնայած դրան, նա դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ երբ ավարտին կհասցվի ծրագիրը: Նրա խոսքով, հնարավոր է լինեն որոշ շեղումներ ծրագրից:
«Ամբողջական պրոյեկտի համար այս պահին գնահատական չի կարող հնչել, որովհետեւ ամբողջական մասշտաբային շինարարություն չկա այս պահին»,- ասաց նախարարը։