Կոլումբիայում քանդվել է այն շենքը, որտեղ ապրել է Պաբլո Էսկոբարը
Կոլումբիայի իշխանությունները քանդել են հայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարի տունը։ Այս մասին տեղեկանում են Ntv.ru կայքից։
Խոսքը գնում է մի քանի հարկանի շենքի մասին, որտեղ ժամանակին ապրել է 20-րդ դարի ամենահայտնի հանցագործներից մեկը՝ Պաբլո Էսկոբարը։
Վերջին տարիներին բազմաբնակարան շենքը դատարկվել է և այնտեղից հեռացել են բնակիչները։ Ավելի վաղ այնտեղ գտնվում էր նարկոբարոնի թանգարանը, որն ավելի վաղ Կոլումբիայի իշխանությունները փակեցին։
Ըստ նախնական տեղեկությունների քանդված շենքի տեղում կկառուցվի նարկոբարոնների կողմից զոհ գնացած մարդկանց հուշարձան։