Անֆիսա Չեխովան պոլիկլինիկա է գնացել լողազգեստով (լուսանկարներ)
41-ամյա Անֆիսա Չեխովան տարբերվում է մյուս ռուս աստղերից, քանի որ հունվարյան ցուրտ օրերը նա ոչ թե անցկացրեց Մալդիվներում, այլ մնաց հայրենիքում՝ Ռուսաստանում։ Այս մասին տեղեկնում ենք Cosmo.ru կայքից։
Ռուսական շոուբիզնեսի սեքս կուռքը հիացրել է իր երկրպագուներին նոր լուսանկարներով։ Նա պոլիկլինիկա է գնացել լողազգեստով։
Անֆիսան լուսանկարներ է հրապարակել ինստագրամում և գրել․ «Չեմ կարող ձեզ ուրախացնել Բալիից արված լողազգեստի լուսանկարով, այդ իսկ պատճառով վայելեք այս լուսանկարը։ Իմ բոլոր լողազգեստերը մոռացել եմ տանը, այդ իսկ պատճառով կրում եմ այս սպորտային լողազգեստը»։
Ընդգծենք, որ վերջին շրջանում Չեխովան ունեցել է առողջական խնդիրներ։