Փակ սահմաններ ու հումանիտար օգնություն. Վենեսուելայում քաոս է
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով իրեն երկրի ժամանակավոր նախագահ է հռչակել, հրապարակել է իր առաջին հրամանը, որով թույլատրում է երկիր հումանիտար օգնություն ներմուծել: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան կայքերից:
Նա նաև հայտարարել է, որ հրամայում է Վենեսուելայի սահմանապահ ուժերին՝ բացել Բրազիլիայի հետ սահմանը: Չորեքշաբթի օրը երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ փակում է Բրազիլիայի հետ պետական սահմանը, իսկ ավելի վաղ փակվել էր Արուբայի, Բոնայրեյի և Կյուրասաոյի հետ օդային և ջրային սահմանները:
Մադուրոն չէր բացառել, որ հնարավոր է փակի նաև Կոլումբիայի հետ սահմանը: