Դերասան Ջուսի Սմոլետն ազատ է արձակվել
Ամերիկյան «Կայսրություն» հեռուստասերիալից հայտնի դերասան Ջուսի Սմոլետը պայմանական ազատ է արձակվել բանտից: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Դերասանը բանտարկվել էր այն բանից հետո, երբ ձևացրել էր, իբրև թե Չիկագոյի փողոցներից մեկում իր վրա հարձակվել են նախագահ Թրամփի կողմնակիցները: Դերասանը 100 հազար դոլար գրավով ազատ է արձակվել, մինչ դատարանի վերջնական որոշում կայացնելը:
Հունվարի վերջին տեղի լրատվամիջոցներով լուրեր տարածվեց, որ դերասան Ջուսի Սմոլետը տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ Չիկագոյում նրա վրա հարձակվել էին, ինչպես նաև նրա հանդեպ ռասիստական արտահայտություններ էին արել:
Տեղի ոստիկանությունն ավելի ուշ պարզեց, որ դերասանն ինքն էր կազմակերպել այդ ամենը և այնուհետև հայտարարել, որ իր վրա հարձակվել են: Դերասանի նպատակը եղել է իրեն ավելի հայտնի դարձնելը: