Սիրիայում կմնա 200 հոգանոց ամերիկյան զորք
Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ ամերիկյան զորքերը կլքեն Սիրիան, այնտեղ կմնա փոքրաքանակ խաղարարար զորք: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը մասնավորապես ասել է. «200 հոգուց բաղկացած փոքրաքանակ խաղարարար զորամիավորում որոշ ժամանակով կմնա Սիրիայում»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Սիրիայից դուրս է բերում ամերիկյան զորքը, և որ գործընթացը, ընդհանուր առմամբ, կտևի շուրջ 60-100 օր:
Սակայն ավելի ուշ ժամկետները երկարաձգվեցին: Այս պահին Սիրիայում շուրջ երկու հազար ամերիկացի զինվոր կա: