Ինքնաբացահայտման փոխարեն քայլե՞րթ, արդարադատության փոխարեն շոու՞...
Վահե Եփրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես և ակնկալվում էր, Փաշինյանը բաց չի թողնելու մարտի 1֊ի «առիթը» հերթական պոպուլիստական շոուն կազմակերպելու և իր «փսևդոհռետորական» ձիրքով, որն ավելի շատ փեշակի է նման, հանրությանը ևս մեկ էյֆորիայի չափաբաժին ներարկելու համար...
Պարոն վարչապե՛տ, գուցե գիտակցե՞ք, որ պետք չէր սրանից տասը տարի առաջ արհամարհել Շահնազարյան Դավիթի խոսքերը Շահումյանի արձանի մոտակայքում, գուցե պետք չէր մարդկանց սրել, դարձնել իմպուլսիվ ամբոխ, գուցե պետք չէր լքել մարտիմեկյան թատերաբեմն ու անցնել ընդհատակ, գուցե պետք չէր մոլոտովի կոկտեյլների ու երկաթյա ձողերի բաժանման, բեսպրիդելի, անարխայի, անկարգությունների հովանավորը դառնալ՝ թիրախավորելով սահմանդրական կարգն ու պետականության հիմքերը, գուցե ևս մեկ անգամ լսեք Ալեքսանդր Արզումանյանի ու Լևոն Տեր֊Պետրոսյանի մարտի 1֊ին հաջորդող առավոտվա ուրախությամբ, բավարավածությամբ ու գոհունակությամբ լի հեռախոսային խոսակցությունը, գուցե... Չնայած գուցեներն ավելի քան շատ են, իսկ դուք նույնը՝ թե՛ առաջ, թե՛ հիմա ու թե՛ վաղը...
Հերիք է «սակարկել» մարտիմեկյան ողբերգությամբ՝ բացահայտե՛ք այն արդարացի դատաքննությամբ...»: