Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով․ Արտակ Զեյնալյան
«Ինչո՞ւ չկար բժիշկ այն պահին, երբ 44 օր հացադուլի մեջ եղած մարդը, ով տասն օր, իհարկե, դուրս էր եկել հացադուլից, պետք է անընդհատ լիներ բժշկական հսկողության տակ»:
ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր այս հարցն ուղղեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ անդրադառնալով Մհեր Եղիազարյանի հացադուլի դեպքին։
Զեյնալյանը նկատեց, որ Մհեր Եղիազարյանին բացատրվել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր արարքը։
«Ջրից և սննդից հրաժարվելը մարդու ազատությունը և իրավունքն է, բայց ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կարող է մահանալ»,-ասաց Արտակ Զեյնալյանը։
Նա նաև հավելեց, որ Մհեր Եղիազարյանը տեղափոխվել է ՔԿՀ արդեն հայտարարված հացադուլի պայմաններում և նրա բողոքն ուղղված է եղել ոչ թե կալանավայրի պայմանների դեմ, այլ քրեական գործի դեմ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բանտում մահացել է HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։