Մաուրո Իկարդին չի մասնակցի Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպմանը
«Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին չի մասնակցի Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպմանը, որտեղ կապույտները մրցելու են «Ֆիորենտինա»-ի հետ։
Պաշտոնապես հաղորդվում է, որ Իկարդիի բացակայությունը կապված է փոքր վնասվածքի հետ, սակայն կայքերը գրում են, որ այս բացակայության հիմքում կոնֆլիկտն է։
Իկարդին չի մասնակցել նաև Եվրոպալիգայի հանդիպմանը։
Ընդգծենք, որ օրեր առաջ միլանյան ակումբի ղեկավարներն Իկարդիին զրկեցին թիմի ավագի թևկապից։