Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)
Վազող տողեր

Աննա Հակոբյանը թաքցրել է իր այցը Շվեյցարիա. փաստեր պետության հաշվին ճոխ ծախսի մասին. Politik.am

Politik.am-ը գրում է. 

«Մենք արդեն տեղեկացրել էինք, որ հունվարի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոս են մեկնել նաև նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը պետական միջոցների հաշվին չորս օր գիշերել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկի նախագահական համարում։

Մեր նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Աննա Հակոբյանի մամուլի խոսնակն ասել էր․ «Իսկ ո՞վ է ասել, թե Աննա Հակոբյանը Դավոս է մեկնել: Ես չունեմ նման տեղեկություն, թե Աննա Հակոբյանը մեկնել է Դավոս»: Մեր այն հարցին, թե ամեն դեպքում, Աննա Հակոբյանը վերջին օրերին երկրից որևէ ուղղությամբ մեկնե՞լ է, ասաց. «Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մեր տևական հրապարակումներից հետո փետրվարի 21-ին ի վերջո հրապարակային խոսեց Շվեյցարիա մեկնելու մասին։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Աննա Հակոբյանը, մասնավորապես, ասել է․ «Իրականությունը հետևյալն է՝ եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չկարողացա: Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից՝ ես ֆորումում չեմ հայտնվել: Դրանից ելնելով՝ ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ գնացել եմ ֆորումին ու չեմ մասնակցել»։

Լավ է, որ ի վերջո Աննա Հակոբյանը որոշեց հանրությունից չթաքցնել իր այցը Շվեյցարիա, բայց իր հայտարարության և իրականության միջև կա անհամապատասխանություն, որը կփորձենք միասին բացահայտել։

Աննա Հակոբյանը պաշտոնական հրավեր չի ունեցել և չի եղել ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում

Նախ սկսենք նրանից, որ Աննա Հակոբյանը պաշտոնական հրավեր չի ունեցել ու ընդգրկված չի եղել ՀՀ պաշտոնական պատվիրակության կազմում։ Այս մասին մենք տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որտեղ հստակ նշված են բոլոր այն անձիք, ովքեր ընդգրկված են եղել պաշտոնական պատվիրակության կազմում։

Ինչպես տեսնում եք՝ վարչապետի հրամանագրում չկա Աննա Հակոբյանի անունը։ Աննա Հակոբյանի անունը չկա նաև հաջրոդ հրամանագրում, որը վերաբերում է վարչապետի՝ Ցյուրիխից Մոսկվա կատարած այցին։ Եթե իրականում Աննա Հակոբյանը ունեցել է պաշտոնական հրավեր, ապա նրա անունը պարտադիր պետք է լիներ պատվիրակության կազմում, ինչպես դա եղել է Գերմանիա կատարած այցին առնչվող հրամանագրում։ Եվ, ինչպես պրակտիկայում ընդունված է՝ երկրների ղեկավարները նման միջոցառումների չեն գնում իրենց տիկնանց հետ։

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակը հերքում է նրա Դավոս մեկնելու փաստը

Ինչպես վերևում և մեր նախորդ հրապարակումներում նկատել էիք, Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հայտարարում է, որ վարչապետի տիկինը չի եղել Դավոսում․ «Ես գիտեմ, որ Աննա Հակոբյանը Դավոսում չի եղել: Շվեյցարիա՝ չգիտեմ: Դեկտեմբերին մեկնել ենք, դրա մասին հայտարարություն է տարածվել»,- ասել էր Հասմիկ Հարությունյանը։ Այս նույն մեկնաբանությունը Հասմիկ Հարությունյանը մեր կայքին տվել է մի քանի անգամ։ Այսինքն՝ դա չէր կարող լինել շփոթմունք։

Պաշտոնական հաղորդագրություններում չի նշվել Աննա Հակոբյանի այցի մասին

Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում կատարած այցերից առաջ նախապես տեղեկացրել էր հանրությանը, որ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ուղեկցելու է նրան։ Վարչապետի Գերմանիա կատարած այցից առաջ տարածված հաղորդագրությունում նշվել էր, որ երկրի ղեկավարը գնում է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ (մանրամասն՝ այստեղ

Իսկ ահա Դավոս կատարված այցից առաջ վարչապետ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը անգամ չի գրել, որ վարչապետին ուղեկցելու է Աննա Հակոբյանը (մանրամասն՝ այստեղ):

Թանկարժեք հյուրանոցի մասին

Աննա Հակոբյանը Դավոս մեկնել է վարչապետին սպասարկող ինքնաթիռով: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կանգ են առել Ցյուրիխի «SAVOY HOTEL BAUR EN VILLE» հյուրանոցում՝ նախագահական համարում։ Ըստ էության՝ այդ ծախսերը ևս կատարվել են պետության հաշվին: Տեղեկատվությունը մենք զանգով փորձեցինք ճշտել հյուրանոցից, սակայն հյուրանոցից հրաժարվեցին կոնկրետ տեղեկություն տրամադրել։

Մի քանի օր անց հյուրանոցի [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստին նամակ գրեցինք, որում ներկայացանք Աննա Հակոբյանի օգնական և խնդրեցինք գտնել գիրքը, որը վարչապետի կինը մոռացել է իր համարում։ Մի քանի ժամ անց մեր նամակին արձագանքեց հյուրանոցի ամրագրման և ընդունման կորդինատոր Վալերի Բուդեն։ Պատասխան նամակում Բուդեն ցավով տեղեկացնում է, որ չի կարողացել գտնել տիկին Աննա Հակոբյանի՝ իրենց մոտ կրցրած գիրքը և հույս հայտնում, որ բարձրանուն հյուրերը կրկին կօգտվեն իրենց ծառայություններից։

Մեր նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Աննա Հոկոբյանի և Նիկոլ Փաշինյանի հետ Ցյուրիխ է գնացել նաև նրանց դուստր Մարիամ Փաշինյանը։ Հյուրանոցի կորդինատորի հետ նամակագրության արդյունքում պարզեցինք, որ իրականում Մարիամ Փաշինյանը չի ուղեցկել վարչապետին և տեղեկատվության այդ մասը չհաստատվեց։

Մեր հաջորդ նամակով մենք փորձեցինք հյուրանոցի կորդինատորից ճշտել, թե ինչ կարժենա վարչապետի և նրա տիկնոջ զբաղեցրած համարը, եթե նրանք մարտին կրկին ցանկանան երեք օրով իջևանել նույն համարում։ Պատասխան նամակում Վալերի Բուդեն տեղեկացնում է, որ նույն համարը երեք օրով զբաղեցնելու համար անհրաժեշտ կլինի վճարել 4470 Շվեցարական ֆրանկ, որը կազմում է 4469 դոլար։ Ստացվում է՝ մեկ օրվա համար միայն գիշերակացը Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի իջևանած սենյակում արժե 1489 դոլար։ Հունվարի 20-24, ըստ էության Փաշինյանի և Հակոբյանի գիշերակացի համար վճարվել է մոտ 6000 դոլար։

 

Մեր աղբյուրների պնդմամբ՝ Աննա Հակոբյանը Ցյուրիխում ճոխ գնումներ է իրականացրել, բայց քանի որ չունենք հստակ փաստեր, ապա իմպերատիվ պնդում չենք իրականացնի այս մասով և կթողնենք ընթերցողների դատին տեղեկատվության այս մասը։ Հավատալ մե՞զ, թե՞ մեկ ամիս իր այցը գաղտնի պահած Աննա Հակոբյանին, թող ընթերցողը որոշի։

Մեր կողմից վարչապետի տիկնոջ՝ պետության հաշվին կատարած այցի մասին տեղեկատվության հրապարակումից հետո Փաշինյանի շատ թիմակիցներ քարկոծեցին մեզ՝ մեր հրապարակումը անվանելով ապատեղեկատվություն և կեղծիք։ Հիմա, երբ Աննա Հակոբյանն ինքն է հաստատել, որ մեկնել է Շվեյցարիա և մեր այս հրապարակման մեջ ներկայացված փաստերը տեսնելուց հետո իրենց օբյեկտիվ համարող գործիչները, փաստերի ստուգմամբ զբաղվող գործիչները իրենց նեղություն կտան հարցնելու Աննա Հակոբյանին և Նիկոլ Փաշինայնին, թե ինչու՞ են այցից միայն մեկ ամիս անց հանրությանը տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, և այն էլ մեր հետևողական հրապարակումներևից հետո միայն։ Կհարցնե՞ն, թե Աննա Հակոբյանը ինչո՞ւ պետք է պետական միջոցների հաշվին մեկներ և իջևաներ Շվեյցարիայում, երբ պաշտոնական հրամանագրով չի եղել պատվիրակության կազմում։ Կհարցնե՞ն, թե ինչու են իջևանել ամենաթանկ հյուրանոցներից մեկի ամենաթանկ համարում։

Հ․Գ․ Առնվազն, հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ թափանցիկության ջատագով Փաշինյանի կառավարությունը 1 ամիս շարունակ թաքցրել էր Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա կատարած այցը: Եվ այցից՝ հունվարի 20-ից միայն մեկ ամիս անց՝ փետրվարի 21-ին է պաշտոնապես խոսում դրա մասին:

Մենք հույս ունենք, որ ծանրակշիռ այս փաստերից հետո մեզ քննադատող գործիչները կունանան այնքան արժանապատվություն, որպեսզի ներողություն խնդրեն մեզնից և պարզաբանումներ պահանջեն իշխանություններից։

Բորիս Մուրազի»: