Բոլորը գիտեն, որ մեր ապագան Ռուսաստանի հետ է. Ծառուկյանի աջակցությամբ Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 դպրոցում մարզադահլիճ կկառուցվի (տեսանյութ)
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Երևանում գտնվող ՌԴ ՊՆ №21 հանրակրթական միջնակարգ դպրոց: ԲՀԿ ղեկավարը շրջել է դպրոցում, ծանոթացել նրա կարիքներին: Հիմնական խնդիրը մարզադահլիճի բացակայությունն է: Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ հիմնադրումից 25 տարի անց դպրոցը կունենա մարզադահլիճ, կլուծվի նաև արդեն գործող բացօթյա մարզահրապարակը արհեստական ծածկով կահավորելու հարցը:
ԲՀԿ ղեկավարը ներկայացրել է նաև Աբովյանում իր նախաձեռնությամբ կառուցվող, ռուսական թեքումով նոր, նմանը չունեցող դպրոցի նախագիծը: Դպրոցի հիմքն արդեն գցված է, այն նախատեսված է 1000 աշակերտի համար և ունենալու է ժամանակակից կրթօջախներին հատուկ բոլոր առաջադեմ պայմանները:
Մանրամասները՝ տեսանյութում