Այս պահի դրությամբ ՔԿՀ-ներում հացադուլ է անում 10 դատապարտյալ
Քրեակատարողական հիմնարկներն այլևս ծանրաբեռնված չեն․ այս պահին ՔԿՀ-ներում է գտնվում 2266 կալանավոր և դատապարտյալ, մինչդեռ կա 5300 մարդ պահելու հնարավորություն։
Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«963-ը կալանավոր են, 1303-ը՝ դատապարտյալ: Այս պահի դրությամբ հացադուլ է իրականացնում 10 դատապարտյալ, 2-ը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում են, մեկը՝ «Արթիկ»-ում, մեկը՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում և 6-ը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում»,- ասաց Արտակ Զեյնալյանը։ Նա հավելեց նաև, որ քաղաքացիական հիվանդանոցներում բուժվողները 8-ն են։
Նախարարի խոսքով՝ ՔԿՀ-ներում բարելավվել է սննդի որակը, և խիստ պակասել են հանձնուքների քանակը (տուլիկներ)։