Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոսել է եկեղեցում տեղի ունեցող մանկապղծության դեպքերի մասին
«Եկեղեցիներում մանկապղծության դեմ պետք է լուրջ և գործող քայլեր ձեռնարկել»: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Նա հավելել է, որ պետք է եկեղեցուց արմատախիլ անել մանկապղծությունը, որը Պապի խոսքերով՝ «չարիք է, որը կեղեքում է եկեղեցին և մարդկությանը»:
Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել Վատիկանում անցկացվող հանդիպմանը, որը նվիրված է եղել եկեղեցում անչափահասների պաշտպանվածությանը: Հանդիպումը կտևի մինչ կիրակի, հանդիպմանը ներկա են բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ: Հանդիպման բուն նպատակը՝ քննարկել ավելի վաղ բերված առաջարկը, թե ինչպես լուծել եկեղեցու համար ցավոտ այս խնդիրը:
Հիշեցնենք, որ հազարավոր դեպքեր են գրանցվել անչափահասների հանդեպ հոգևոր հայրերի սեռական ոտնձգությունների, ինչը պարբերաբար բողոքի մեծ ալիք է բարձրացնում ընդդեմ եկեղեցու: