Գարեթ Բեյլն այս ամռանը կհանվի տրանսֆերի
«Մադրիդի Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլն այս ամռանը կվաճառվի: Այդ մասին տեղեկացնում են իսպանական սպորտային պարբերականները:
Ըստ կայքերի՝ թիմի ղեկավարները դժգոհ են նրա մրցելույթներից և ամեն կերպ ցանկանում են վաճառել Բեյլին՝ նրա փոխարեն թիմ հրավիրելով այլ բարձրակարգ աստղի: Ակումբի ղեկավարները ցանկանում են այդ տրանսֆերից ստանալ 100 միլիոն ու ավելի եվրո:
Ընդգծենք, որ Բեյլին ցանկանում է գնել Իտալական «Միլան»-ը:
Ամենայն հավանականությամբ, այս ամռանը ուելսցու համար կպայքարի նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: