Ձեզ դրել են խաղատախտակին՝ որպես ֆիգուր ու առաջ են հրում․ ներգաղթած հուսահատ քաղաքացին՝ Փաշինյանին (տեսանյութ)
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներգաղթի կոչին արձագանքելով, հայրենիք են վերադարձել շատերը, սակայն, փոփոխություններ չտեսնելով, նրանցից շատերը դարձյալ արտագաղթել են։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում վերադարձած քաղաքացիներից մեկը նկատեց, որ օտար երկրում թողել է ամն ինչ և հայրենիք վերադարձել մեծ ակնակալիքներով, սակայն իրականության հետ առերեսվելով՝ հուսահատվել է։ Նա իր խոսքն ուղղեց Փաշինյանին․
«Կամ Ձեզ են խաբում, կամ Դուք եք մեզ խաբում։ Երկու դեպքում էլ մեր համար էլ է վատ, Ձեզ համար էլ։ Դուք ընտրում եք Սերժի «շնիկներին» լուրջ պաշտոններում․․․ Շատ լավ կլիներ, որ Դուք արդար բոլորիս ասեիք, որ խաղից դուրս ենք։ Ուղղակի Ձեզ դրել են խաղատախտակին, որպես ֆիգուր, ու առաջ են հրում։ Մի օր մենք մեր հավատը լիովին կորցնելու ենք Ձեր հանդեպ ու հարցեր ենք առաջ քաշելու»,-ասաց նա։
Մանրամասները՝ մեր տեսանյութում.